Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 16 » Նախագահը հայ ոստիկանին զգոնության կոչով շնորհավորեց
15:18
Նախագահը հայ ոստիկանին զգոնության կոչով շնորհավորեց
Ոստիկանության օրվա առթիվ Վազդեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում անցկացվեց ոստիկանության զորահանդես, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության շուրջ 2000 աշխատակիցներ` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Հանրապետության ղեկավարը ոստիկանության օրվա առթիվ իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ոստիկանության երկու տասնյակից ավելի աշխատակիցների պարգևատրեց մեդալներով:

Նախքան կմեկնարկեր ոստիկանության աշխատակիցների քայլերթը` Սերժ Սարգսյանը ողջունեց ներկաներին ու շնորհավորական խոսք հղեց ոստիկաններին:

«Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայության ուղեցույց:

Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են»,- ոստիկաններին դիմեց Ս. Սարգսյանը:

Նախագահը նկատեց, որ ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով: Սերժ Սարգսյանը կարևորեց այսօր էլ ոստիկանությունում շարունակվող բարեփոխումների ու արդիականացման գործընթացը:

«Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը և օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն: Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձևավորել քաղաքացի-ոստիկան, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղաքացին: Այս իրողությունը մեծապես խոչընդոտում է ընդհանուր զարգացմանը: Դրանից հավասարապես տուժում և հավասարապես դժգոհ են թե´ քաղաքացին, թե´ ոստիկանը»,- ասաց նախագահը:

Սերժ Սարգյանի խոսքերով` խնդիր է դրվել ձևավորել այդ նոր ավանդույթը, և այստեղ առաջնային դերը պատկանում է ոստիկաններին, որովհետև նրանք են ներկայացնում պետական և, հիմնականում, կայացած կառույց:

«Ձեզնից ակնկալվում են բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն և մյուս կողմից `վճռականություն: Այո´, սա բարդ խնդիր է, որովհետև հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է և պարտականությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը կարևորեց քաղաքացիների իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաև` պայքարը հանցավորության դեմ, որը և «մեր ոստիկանությունն իրականացնում է, հիմնականում, արդյունավետ կերպով». «Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևանը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագրից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ»:

Ս. Սարգսյանը, դիմելով ոստիկաններին, նշեց, որ տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների և բացթողումների մասին, սակայն վստահություն հայտնեց, որ ոստիկաններն արդեն սովոր են զգոնության և զգաստության կոչերին:

«Փաստ է նաև այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձևակերպեք ձեր պահանջներն ու խնդիրները, ինչպես նաև բացառեք խտրականությունը: Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախտումը, վարկաբեկում և փլուզում է ողջ համակարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձևավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու և ոստիկանի փոխհարաբերության ավանդույթը»,- հայտարարեց ՀՀ Նախագահը:

Ս. Սարգսյանը նաև կոչ արեց ձևավորել նոր մշակույթ, այլ ոչ քայքայել այն դեռևս սաղմնային վիճակում. «Կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր, ձեր գործի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպքեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները: Խնդրում եմ հիշել, որ մեր երկրի քաղաքացիներն ու հյուրերը ոչ մի պաշտոնյայի այնքան հաճախ չեն հանդիպում, որքան ձեզ` փողոցից սկսած»:

Հանրապետության ղեկավարը հիշեցրեց, որ առաջին հերթին ոստիկաններն են ներկայացնում պետությունը, որ ոստիկանի պահվածքի արդյունքում պետության կերպարը կարող է մարդկանց աչքին բարձրանալ կամ հակառակը` վարկաբեկվել 5 րոպեում. «Նման պատասխանատվությունը ծանր է, բայց պատվաբեր, և հենց այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը և պատրաստ ենք ամենայն աջակցության»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով հայ ոստիկանի օրվա առթիվ` Սերժ Սարգսյանը մաղթեց հաջողություններ ծառայության մեջ. «Նոր Հայաստանի կերպարը ձևավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնց մեջ ամենակարևորներից է նաև ոստիկանի կերպարը: Մաղթում եմ, որ այդ կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին և իդեալներին: Մեր երկրի ներկան ու ապագան պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի և անփոխարինելի է: Այդ առանցքային գործոններից մեկը դուք եք, հարգելի´ ոստիկաններ: Եվ ես մաղթում եմ ձեզ արժանի լինել ձեր բարձր կոչմանը»:

Ապա տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների քայլերթ, որից հետո կարգուկանոնի պահապաններից յուրաքանչյուրն անցավ իր աշխատանքին: 

/Aysor.am/
 
Просмотров: 433 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ