Блог
Главная »
2010 » Ноябрь » 2 » Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կանադայի դեսպանը
16:07 Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կանադայի դեսպանը |
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Հայ-կանադական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները կարևորել են նաև կանադահայ համայնքի դերը:
Դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության մասին: Նա Հանրապետության ղեկավարին վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը` իր պաշտոնավարման ընթացքում հայ-կանադական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:
/Aysor.am/
|
Просмотров: 541 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |