Блог
 Главная » 
2010 » Ноябрь » 04 » Նախագահ Սարգսյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմին կարևորել են միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը
| 15:29  Նախագահ Սարգսյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմին կարևորել են միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը | 
| Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ԱՄԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: 
 Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ: 
 ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմին գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների և համաժողովի աշխատանքի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա նշել է, որ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ են քննարկվել, որոնք հաջողությամբ կյանքի կկոչվեն` նկատի առնելով երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ երկկողմ գործնական և արդյունավետ ջանքերը: 
 Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը` հույս հայտնելով, որ հետագա նիստերում հանձնաժողովը կքննարկի և տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծեր կհաստատի ու կյանքի կկոչի: 
 /Times.am- Հայաստանի լուրեր/ | 
| Просмотров: 574 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |