Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 12 » Ն.Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է Ջուղայի վանդալիզմի մասին և հորդորել ԵԽԽՎ-ին դիտորդական առաքելություն ուղարկել
16:58
Ն.Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է Ջուղայի վանդալիզմի մասին և հորդորել ԵԽԽՎ-ին դիտորդական առաքելություն ուղարկել
«Երբ վանդալները, որոնց կրոնական, քաղաքական անհանդուրժողականությունն այլոց մշակույթի հանդեպ հանգեցնում է վանդալիզմի չեն պատժվում, ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչպե՞ս մենք պետք է խթանենք հարգանքը կրոնական բազմակարծության, միմյանց մշակութային բազմազանությունն ու ժառանգությունը հարգելու հանդեպ»,- ԵԽԽՎ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել է վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Ջուղայի դեպքերին:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը մեկնարկած նստաշրջանի օրակարգում է կրոնական և մշակութային անհանդուրժողականությանը նվիրված քննարկումը, որի շրջանակում էլ Ազգային Ժողովի պատգամավորը մատնանշել է Ջուղայի հայկական գերեզմանոցում պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված համաշխարհային մշակութային արժեքներ հանդիսացող խաչքարերը:

«1998 թվականից պաշտոնական Ադրբեջանը հետևողականորեն սկսեց իրագործել Նախիջևանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերազմանոցի ոչնչացումը, իսկ 2005 թ-ն արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր, ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրեցին հողին և վերածեցին ռազմական բազայի»,- ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է Ն.Զոհրաբյանը:

Նրա խոսքերով, 7 տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին են հավասարեցրելՋուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլև ոչնչացրել 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, Սուրբ Աստվածածին եկեղեցին և մշակութային այլ կոթողներ:

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ 2006 թ-ին Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Ջուղայում տեղի ունեցածը և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել հայկական միջնադարյան գերեզմանոցների և Նախիջևանի պատմական խաչքարարի ոչնչացմանը, իսկ Պատերազմի և խաղաղության ինստիտուտի ազգությամբ ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբասովն այցելել է Ջուղայի գերեզմանոց և արձանագրել, որ այն ամբողջությամբ ոչնչացվել է:

«Այնպես որ ես կրկին կոչ եմ անում ԵԽԽՎ-ին հավատարիմ լինել իր իսկ ընդունած որոշումներին և դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա, քանզի Ադրբեջանի շանտաԺի պատճառով տապալվել է ԵԽԽՎ-ի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՈՄՈՍ-ի նախապես ծրագրված դիտորդական առաքելությունները»,- իր ելույթում հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչը:

Ըստ Ն.Զոհրաբյանի, դիտորդական առաքելությունն անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ իր գործընկերները տեսնեն, թե ի՞նչ են արել մի ողջ ժողովրդի մշակութային հրաշալի ժառանգության հետ, ինչպե՞ս են վայրագորեն փոշիացրել համաշխարհային կոթողներ հանդիսացող հայկական խաչքարերը.

«Մենք պարտավոր ենք դա անել, մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին, որովհետև ցեղասպանությունը լինում է նաև մշակութային»,-իր հորդորին կոնտեքստում ավելացրել է պատգամավորը:

Նշենք նաև, որ ինչպես Panorama.am-ին Ստրասբուրգից հաղորդեց Ն.Զոհրաբյանը, նա վեհաժողովի պատգգամավորներին է բաժանել «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» վավերագրական ֆիլմի ԴՎԴ տարբերակը:

Ի դեպ, բացի Ջուղայից, պատգամավորի կողմից կրոնական անհանդուրժշողականության վառ ու ավելի թարմ օրինակ է բերվել ևս.
«Երբ Թուրքիայի իշխանությունը` իր համար դեմոկրատական իմիջ ստեղծելու նպատակով, վերականգնում է Ախթամարի Սուրբ Խաչ վանքը, սակայն արգելում է Վանքի վրա խաչ տեղադրել, ի՞նչ է սա, եթե ոչ կրոնական անհանդուրժողականության վառ օրինակ»:

/Panorama.am/
Просмотров: 423 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ