Блог
Главная »
2011 »
Апрель »
12 » Ն.Զոհրաբյան. «Ակնկալում եմ, որ ԵԽԽՎ-ն անարձագանք չի թողնի Ադրբեջանի` պետական ահաբեկչության սպառնալիքները»
17:03 Ն.Զոհրաբյան. «Ակնկալում եմ, որ ԵԽԽՎ-ն անարձագանք չի թողնի Ադրբեջանի` պետական ահաբեկչության սպառնալիքները» |
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում թեև Հայաստանին վերաբերող հարց չպետք է լիներ, քանզի օրակարգում ներաված հարցերն այլ թեմաների են վերաբերում, այդուհանդերձ արդեն երկրորդ օրն է մեր պետության անունը շարունակում է հնչել վեհաժողովի ամբիոնից:
Ինչպես Panorama.am-ին Ստրասբուրգից փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` իր ելույթում նա խոսել է ոչ միայն Ջուղայի վանդալիզմի, այլև Ադրբեջանի բացահայտ ահաբեկչական սպառնալիքների մասին:
Հիշեցնենք, խոսքը վերջին շրջանում Ադրբեջանի կոմից պարբերաբար հնչող սպառնալիքներին է վերաբերում, համաձայն որոնց Ադրբեջանը կռմբակոծի դեպի Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռիները:
«Ես Եվրոպայի Խորհրդի ուշադրությունը հրավիրեցի այսօրինակ հայտարարություններին, որոնք ուղղակիորեն պետական ահաբեկչության սպառնալիք են»,- ասաց Ն.Զոհրաբյանն ու ավելացրեց, որ ԵԽԽՎ ամբիոնից շեշտել է,-«Ակնկալում եմ, որ ԵԽԽՎ-ն այդ սպառնալիքներին հստակ արձագանք կտա»:
/Panorama.am/
|
Просмотров: 328 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |