Блог
Главная »
2011 » Апрель » 26 » Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետը
14:28 Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետը |
Երեկ Կանադայում` ՀՀ դեսպանությունում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել ոգեկոչման ավանդական արարողություն: Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ղեկավարները, մամուլի ներկայացուցիչներ, հարյուրավոր մարդիկ Օտտավայից, Մոնրեալից և Տորոնտոյից:
Արարողության ընթացքում ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղվել դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ։ Ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, կատարվել է ոգեկոչման եկեղեցական արարողություն:
ԱԳՆ-ից հայտնում են, որ ոգեկոչման արարողությունն այնուհետև շարունակվել է Կանադայի խորհրդարանի առջև, որին հետևել է երթ Օտտավայի փողոցներով, ինչպես նաև բողոքի ցույց Թուրքիայի դեսպանության առջև:
Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։
/Panorama.am/
|
Просмотров: 477 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |