Блог
Главная »
2011 » Апрель » 4 » Լիբանանում անցկացվում է «Հայ թատրոնի ամիս» ծրագիրը
17:55 Լիբանանում անցկացվում է «Հայ թատրոնի ամիս» ծրագիրը |
Հայ թատրոնի ամիս» ծրագրի շրջանակներում պրիլի 2-ին Լիբանանում Հայաստանի դեսպանություն են այցելել «Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության հրավերով Բեյրութում գտնվող Համազգային պետական թատրոնի դերասանները՝ տնօրեն Վարդան Մկրտչյանի գլխավորությամբ:
Դեսպան Աշոտ Քոչարյանը ջերմորեն ողջունել է հյուրերին և ընդգծել հայաստանյան թատրոնի ներկայացուցիչների Սոս Սարգսյանի 80-ամյակին նվիրված հյուրախաղերի կարևորությունը: Նա համոզմումք է հայտնել, որ հայկական թատրոնի ներկայացումներն էլ ավելի են ամրապնդում և խորացնում Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը:
ԱԳՆ-ից տեղեկացնում են, ոչ համազգային պետական թատրոնի դերասանները ապրիլի 1-3-ը լիբանանահայ հանդիսատեսին են ներկայացրել Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին», Ռոբերտ Լամուրեի «Ախ կանայք, կանայք» և Էդվարդո դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումները: Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ և արժանացել բարձր գնահատանքի:
/Panorama.am/
|
Просмотров: 528 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |