Блог
Главная »
2011 » Апрель » 22 » ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի նպատակը ղարաբաղյան կողմին որպես նախահարձակ կողմ ներկայացնելն է
16:54 ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի նպատակը ղարաբաղյան կողմին որպես նախահարձակ կողմ ներկայացնելն է |
«Վերջին շրջանում ադրբեջանական բանակում այնքան մահվան ելքով դեպքեր են տեղի ունենում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը արդեն չգիտի թե իրավիճակից ինչպես ելք գտնի»,- արձագանքնելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած այն տեղեկատվության, թե Ակնի (նախկին Աղդամ) շրջանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հայկական կողմից հրադադրի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Ինչ վերաբերվում է հրադադարի ռեժիմի խախտմանը, ապա նա նշեց, որ ադրբեջանական կողմը ինչպես միշտ շարունակում է ապատեղեկատվություն տարածել, ինչի նպատակը միջազգային հանրության շրջանում ղարաբաղյան կողմին որպես նախահարձակ կողմ ներկայացնելն է:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը»,- ընդգծեց Ս. Հասրաթյան:
/Panorama.am/
|
Просмотров: 530 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |