Блог
Главная »
2011 » Апрель » 26 » Կարսի հուշարձանը ոչնչացնելու նախագծի դատապարտողներին ծեծի են ենթարկում
14:25 Կարսի հուշարձանը ոչնչացնելու նախագծի դատապարտողներին ծեծի են ենթարկում |
«The Washington Post»-ը գրում է, որ ըստ «Associated Press»-ի` համապատասխան կառույցի աշխատակիցները սկսել են Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները:
Երկուշաբթի օրը հեռուստատեսությամբ ցույց են տվել, թե ինչպես է ամբարձիչը իջեցնում 35 մետր բարձրությամբ քարե հուշարձանի երկու գլուխներից մեկը: Թուրքիայում այդ աժդահա հուշարձանը արժանացել է բազմաթիվ քննադատությունների, քանզի այն երկրի Իսլամական սրբության վրա ստվեր է գցում:
«Associated Press»-ը ընդգծում է, որ արվեստագետների` հուշարձանը պահելու քարոզարշավը անհաջողությամբ է պսակվել: Անցյալ շաբաթ մի հայտնի նկարիչ նույնիսկ ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց այն ելույթից հետո, երբ նա դատապարտել է հուշարձանը ոչնչացնելու նախագծերը:
/Panorama.am/
|
Просмотров: 526 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |