Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 30 » Կառավարությունն օրինագիծն ուղարկել է Ազգային ժողով
16:04
Կառավարությունն օրինագիծն ուղարկել է Ազգային ժողով
Այսօր ՀՀ Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է որոշ հանցատեսակների համար փոխել պատժաչափը և ազատազրկման վերին սահման ամրագրել 20 տարին՝ ներկայիս 15 տարվա փոխարեն: Օրինագծի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է:

Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում օրինագծի քննարկումը հետաձգվել էր` ուղարկվելով լրամշակման` 60 –օրյա ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ի պաշտոնական կայքէջը: Լրամշակման ժամկետն ավարտվել էր նոյեմբերի 15-ին, բայց օրինագիծը դեռ հետ չէր ուղարկվել ԱԺ:

Օրինագծի հիմնական նպատակն է` մեղմել գործող պատժաչափերը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, 66-րդ հոդվածի 4-րդ մասում և 67-րդ հոդվածի 3-րդ մասում, այսինքն՝ ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 22 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 25 տարին:

Հիշեցնենք, որ պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց»-ի կողմից անցկացված փորձաքննության արդյունքների համաձայն` փոփոխությունները նպաստելու են քրեական օրենսգրքի լիբերալիզացմանն ու հումանիզացմանը։

«Հանրային ցանցի» հրապարակած եզրակացության մեջ նշված է` «Ըստ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի` անձի վիճակը բարելավող օրենքի փոփոխությունները հետադարձ ուժ ունեն: Հետևաբար, նախագծի՝ ԱԺ-ի կողմից ընդունվելուց և օրենք ուժ ստանալուց հետո բոլոր այն դրույթները, որոնցով նախատեսված է հանցագործությունների սանկցիաների նվազեցում, հետադարձ ուժ կունենան»:

Այսինքն` կոնկրետ հոդվածներով նախատեսված պատժաչափի նվազեցումը նույն հոդվածով դատապարտված անձին հնարավորություն կտա դիմել` իր պատժաչափը վերանայելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն Aysor.am-ին ասել էր, որ օրինագիծն իր կողմից հավանության է արժանացել ու այն «որևէ աղերս չունի ցմահ բանտարկյալների հետ»:
 
/Aysor.am/
Просмотров: 531 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ