Блог
 Главная » 
2010 » Ноябрь » 29 » Իտալիայի ԱԳՆ. WikiLeaks –ի նյութերը` խոշոր ահաբեկչական հարձակում
| 15:16  Իտալիայի ԱԳՆ. WikiLeaks –ի նյութերը` խոշոր ահաբեկչական հարձակում | 
| WikiLeaks կայքէջում ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը «դիվանագիտության մեջ խոշոր ահաբեկչական հարձակում է», ինչպես հաղորդում է Ռոսբալտը, հղում անելով ՌԲԿ գործակալությունը, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին: 
 Ըստ Իտալիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի, միջազգային դիվանագիտության համար այս դեպքը համարժեք է «Սեպտեմբերի 11»-ին: 
 Ֆրատինին հայտարարել է, որ հրապարակումից հետո «խաթարվելու է պետությունների միջև փոխվստահությունը»: Նրա խոսքերով` հրապարակված նյութերը «քրեական գործունեության արդյունք են, որոնց դեմ արդեն քրեական գործեր են հարուցվել 10 երկրներում, այդ թվում նաև` ԱՄՆ-ում: Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել իրավապաշտպան կազմակերպություններին ևս զբաղվել այդ հարցով:  
 /Aysor.am/ | 
| Просмотров: 527 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |