Блог
Главная »
2011 » Апрель » 15 » Իրաքում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բասրայի հայ համայնքին
13:48 Իրաքում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բասրայի հայ համայնքին |
Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելել է Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ դեսպանը հադիպումներ է ունեցել նաև Բասրայի Առևտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի և Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրաքյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները:
ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ, որն առաջարկել է հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման գործում և ցանկություն ու պատրաստակամություն է հայտնել կորպորացիայի արտադրանքի լայն տեսականի ներմուծել Հայաստան:
Դեսպան Մուրադյանը հանդիպում է ունեցել 300-ամյա պատմություն ունեցող Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է շուրջ 200 մարդ: Հանդիպման ընթացքում քննարկվել ենՀայրենիք-Սփյուռք համագործակցությունը, համայնքի կարիքները և դեսպանության հնարավոր աջակցությունը համայնքին, համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:
/Panorama.am/
|
Просмотров: 455 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |