1917թ. Բաքվում իշխող կոմունիստական իշխանությունը Արաքսից հյուսիս ընկած Արան և Շիրան տարածքներն անվանակոչեց Իրանի պատմական «Ազերբայջան» անվամբ, որի իրական նպատակն այն էր, որպեսզի Իրանի ներկայիս հյուսիսային նահանգերը ևս անջատվեն Իրանից, իսկ այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է իր հայտարարություննեով սպառնում Իրանի տարածքային ամբողջականությանը: Այդ մասին նշված է իրանական«ղաֆղազ.իռ» կայքում թողարկված իրանցի վերլուծաբան Ահմադ Մարջանի Նեժադի` «Ադրբեջան» պետության հիմնադրման, Իրան-Ադրբեջան հակասությունների և Ադրբեջանի ներկայիս սոցիալական լարվածության մասին վերլուծական հոդվածում:
Իրանցի վերլուծաբանը նշում է, որ տարեսկզբին` Գյուլիստանի պայմանագրի կնքման տարեդարձի օրն Ադրբեջանի նախագահն իրեն հռչակեց աշխարհի ազերիների առաջնորդ և այդպիսով սկիզբ դրվեց Իրանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ քարոզչության:
Խոսելով Իրանի և Ադրբեջանի ներկայիս հարաբերությունների մասին` Մարջանի Նեժադն առանձանցնում է մի շարք տարաձայնություններ և հակասություններ`
• Բաքվում իշխող քաղաքական ռեժիմի ազգայնական քաղաքականություն • Իսրայելի և ԱՄՆ գործունեությունն Ադրբեջանում • Իրանցի թյուքախոս ազերիներ • 50 հազար ադրբեջանցիների բնակությունն Իսրայելում և 100 հազար ազարիների բնակությունն Ադրբեջանում • Բաքու-Իսրայել լոբբիի գործունեությունն ընդեմ Իրանի տարածքային ամբողջականության • Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականություն
/Panorama.am/
|