Блог
Главная »
2011 » Апрель » 7 » Իրանական կայք. Թուրքիայի ներկայիս կառավարությունը չի ընդունում և ճանաչում Հայոց ցեղասպանությունը
14:32 Իրանական կայք. Թուրքիայի ներկայիս կառավարությունը չի ընդունում և ճանաչում Հայոց ցեղասպանությունը |
Թուրքիայի ներկայիս կառավարությունը չի ընդունում և ճանաչում 1915թ. Օսմանյան կառավարության կողմից իրականացրված Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է իրանական «Արան» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ընդդիմացել է Արգենտիայի դատարաններից մեկի որոշման դեմ, որը վերջերս բավարարել էր հայերից մեկի հայցը` կապված 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետ: Հիշեցնենք, որ օրերս թուրքական մամուլը հաղորդել է, որ ապրիլի 24-ին Թեհրանում ցուցադրվելու է կինոռեժիսոր Տրգրան Խզմալյանի «Ցեղասպանություն» ֆիլմը և այդ միջոցառմանը մասնակցելու են իրանցի խորհրդարանականներ: Ավելի ուշ այն ցուցադրվելու է նաև իրանական հեռուստատեսությամբ:
Նկատենք, որ Իրանի 6-րդ գումարման Մեջլիսի պատգամավորները նույնպես դատապարտել են Ցեղասպանությունը: Իրանի նախկին նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին 2004թ. Երևան կատարած այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էլ 2007թ. Երևանում հայտարարել էր, որ Թեհրանը մարդկության պատմության ընթացքում իրականացված ցանկացած ոճրագործություն դատապարտում է:
/Panorama.am/
|
Просмотров: 528 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |