Блог
Главная »
2010 » Ноябрь » 22 » «Հռչակագրում Ադրբեջանին ուղղված շատ կարևոր ուղերձներ կան»
16:05 «Հռչակագրում Ադրբեջանին ուղղված շատ կարևոր ուղերձներ կան» |
«ՆԱՏՕ-ի հռչակագրում կան ոչ միայն բացասական սահմանումներ: Այնտեղ նշվում է, որ հետխորհրդային տարածքի հակամարտությունները պետք է լուծվեն նաև պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ոչ մի պարագայում դա չի ներկայացվում` որպես կարգավորման միակ սկզբունք»,- անդրադառնալով լիսաբոնյան գագաթաժողովի արդյունքներին՝ Aysor-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Այնուհետև մեր զրուցակիցը հավելեց. «Իհարկե, նույնիսկ այդ տեսքով սկզբունքի հիշատակումը մեզ համար անընդունելի է, և հենց այդ պատճառով էլ Նախագահը հրաժարվեց այդ միջոցառմանը մասնակցելուց: Սակայն հռչակագրի նույն այդ պարբերության մեջ կան Ադրբեջանին ուղղված շատ կարևոր ուղերձներ: Մասնավորապես, նշված է, որ հակամարտությունները պետք է լուծվեն սահմանված ձևաչափերում և միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև կոչ է արվում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կասկածի տակ կդնեն տարածաշրջանային անվտագությունը: Սրանք հստակ ուղերձներ և զգուշացումներ են տարածաշրջանի տաք գլուխներին»:
Ս. Ավետիսյանի խոսքերով՝ Լիսաբոնյան հռչակագրի տեքստից բացի` հարկավոր է նաև ուշադրություն դարձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը որևիցե դերակարատարություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
/Aysor.am/
|
Просмотров: 562 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |