Блог
Главная »
2011 » Апрель » 20 » Հովհաննես Մանուկյանը հավատարմագրերն է հանձնել Սաակաշվիլուն
18:19 Հովհաննես Մանուկյանը հավատարմագրերն է հանձնել Սաակաշվիլուն |
Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի և Հայաստանի դեսպանի միջև կայացավ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի հայ համայնքի հոգևոր, մշակութային և կրթական խնդիրների, ինչպես նաև Վրաստանի` ծագումով հայ քաղաքացիների` հասարակության հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին առավելագույնս արդյունավետ ինտեգրման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն առնչվող հարցեր:
/Panorama.am/
|
Просмотров: 445 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |