Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 21 » Հնչակյան կուսակցության երիտասարդները նամակ են հղել ԱՄՆ դեսպանին
16:21
Հնչակյան կուսակցության երիտասարդները նամակ են հղել ԱՄՆ դեսպանին
Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչին: Նամակում սաված է.

«Ընդամենը 3 օրից` ապրիլի 24-ին, ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշելու է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից ծրագրված և իրականացրած 20-րդ դարի ամենամեծ ոճիրին զոհ գնացին ավելի քան 1.5 մլն անմեղ մարդիկ, նրանց սպանեցին միայն այն բանի համար, որ հայ են, որ ցանկանում են ապրել իրենց նախնյաց հողում: 

Ավելին, սարսափելի նախճիրից 96 տարի անց, Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Արցախի հարցում ցուցաբերում է միակողմանի և անհավասարակշիռ մոտեցում, այս կերպ էլ ավելի վտանգ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Ընդամենը 2 տարի առաջ սկիզբ դրված հայ-թուրքական գործընթացը, որի ջատագովն ու «հովանավորյալն» էր նաև Ձեր երկիրը, ձախողվեց պաշտոնական Անկարայի հերթական ուխտադրուժ և թշնամական բացահայտ կեցվածքի պատճառով: 

Դարասկզբի Ցեղասպանությունը, 90-ականների սկզբին Արցախին պարտադրված պատերազմը, Բաքվի և Սումգայիթի եղեռագործությունները տրամաբանական շարունակությունն են այն հայատյաց քաղաքականության, որ որդեգրել է թուրք-ադրբեջանական ելուզակը` ցանկանալով ամեն կերպ ազատվել տարածաշրջանում հայ ժողովրդի ներկայությունից: 
Ձեր երկրի լուռ անտարբերությունն այս հարցերի նկատմամբ ոչ միայն վիրավորական է, այլ նաև տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը, օգտագործում է սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար: Այլապես ինչպես կարելի է բացատրել ԱՄՆ գրեթե բոլոր նախագահների նախընտրական խոստումները, որ անպայման կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, և ընտրվելուց հետո լուռ և երդմնազանց պահվածքը: 

Այս տարի` ընդամենը մի քանի օրից, Ձեր երկրի նախագահը` Բարաք Օբաման, հնարավորություն ունի ապացուցելու, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հիմնված է ոչ թե պատեհապաշտ խոստումների, այլ իրական գործընկերության, սեփական խոսքը հարգելու սկզբունքների վրա: 

Տարիների ընթացքում մեր ժողովուրդը լռել է, հավատալով, որ Ցեղասպանության կազմակերպիչ երկիրն արժանի պատիժ կստանա, և կլինի վերջապես մեր ժամանակների Նյուրնբերգը: Նոր աճող սերունդը, սակայն, չի պատրաստվում երկար լռել և խոսել խնդրանքների լեզվով: Մենք տեր ենք մեր Արդար Դատին, մեր նախնյաց Իրավունքներին…»: 

/Aysor.am/
 
Просмотров: 432 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ