Блог
Главная »
2011 » Апрель » 30 » ՀՀ նախագահը մասնակցեց Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքին
17:50 ՀՀ նախագահը մասնակցեց Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքին |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա գտնվեց Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու հիմանարկեքի արարողությանը` Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողության ընթացքում ջրով և գինով լվացվեցին Սուրբ Աննա եկեղեցու հիմնասյունի 16 քարեր, որոնք մյուռոնով օծվելուց հեռտո տեղադրվեցին եկեղեցու հիմքում:
Եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոսի Երևանյան նստավայրը կառուցվում են «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Հրայր Հովնանյանի և նրա տիկին Աննա Հովնանյանի բարերարությամբ:
Կառուցապատման աշխատանքները, ամենայն հավանակնությամբ, կավարտվեն 2013թ-ի գարնանը:
«Չիլինգարյան դիզայն» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Մովսիսյանը նշեց, որ 2010 թվականին դեկտեմբերին է ստացել կառուցապատման համաձայնությունը քաղաքապետարանում. արդեն իրականցնում են հիմքերի հիմնային աշխատանքները: «Այն նման է ավանդական հայկական եկեղեցիներին: Փորձել ենք պահպանել Աստվածածին եկեղեցու ոճը և ստեղծել ավելի մեծ հրապարակ»,-նշեց Վահագն Մովսիսյանը: Նա տեղեկացրեց, որ գմբեթի բարձրությունը 33 մետր է:
/Panorama.am/
|
Просмотров: 541 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |