Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 14 » ՀՀ Նախագահը հանդիպել է Սլովենիայի ԱԺ նախագահին և վարչապետին
16:10
ՀՀ Նախագահը հանդիպել է Սլովենիայի ԱԺ նախագահին և վարչապետին
Պաշտոնական այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Պավել Գանտարի հետ:

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, և միջպետական հարաբերություններում արձանագրվել է զարգացման դրական տեղաշարժ: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-սլովենական փոխհարաբերությունների միջակայքն աստիճանաբար ընդլայնվում է` ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության տարրեր: 

Բարձր գնահատելով առկա ձեռքբերումները` Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դեռևս շատ անելիք կա միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Խորհրդարանական կապերը, լինելով միջպետական հարաբերությունների անփոխարինելի բաղադրիչը, ըստ Նախագահ Սարգսյանի, կարող են էապես նպաստել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Սլովենիայի խորհրդարաններում պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը և պարբերական փոխայցերի կազմակերպումը:

Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, Նախագահն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ և արդյունավետ գործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև վարչապետ Բորուտ Պախորի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին` կարևորելով փորձի փոխանակումը:

Հանրապետության ղեկավարի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչի հետ հանդիպմամբ: Նախագահ Սարգսյանը հանդիպումից հետո քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է Լյուբլյանայում, ծանոթացել Սլովենիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: 

/Aysor.am/
 
Просмотров: 457 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ