Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 17 » ՀՀ նախագահ. «Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»
16:58
ՀՀ նախագահ. «Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»
«Ուրախ եմ ներկա գտնվելու Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված այս տոնակատարությանը և 4-րդ համագումարին: Շնորհավորում եմ ձեզ հոբելյանի կապակցությամբ: Տասը տարին բավարար չէ, որպեսզի մարդը չափահաս կոչվի: Սակայն կազմակերպության համար այն բավարար ժամկետ է, որպեսզի դրսևորվեն նրա կարողությունները: Սա ձեր առաջին, բայց և պարտավորեցնող հոբելյանն է, որը վկայում է կազմակերպված ու կանոնակարգված աշխատանքի, ինչպես նաև համախմբվածության մասին», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի առթիվ Մոսկվայում անցկացված տոնական միջոցառմանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն է տալիս Ռուսաստանի հայերի նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը:

«Դրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հայկական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը: Իսկ հայերիս` ինքնուրույն, ձեռներեց և շատ անհատական մարդկանց միավորելն իսկապես շատ դժվար գործ է:

Այո´, ճակատագրի բերումով մեր ժողովրդի մեծ մասն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս. հայրենիք, որին միշտ փորձել են բզկտել ու փոքրացնել: Եվ այդ զարգացումների շարունակական կրկնությունից խուսափելու միակ հնարավոր ուղին մեր անկախ պետականության վերականգնումն էր: Այսօր հայ ժողովրդի գոյության, պահպանման ու զարգացման հիմնական գրավականը Հայաստանի Հանրապետությունն է` մեր ազգային օջախը, որի անվտանգությունն ու բարեկեցությունը կախված է հենց մեզնից:


Անկախ պետականության վերստեղծումը հեշտ գործ չէր, սակայն դա այն մեծագույն պատիվն էր, որ մեր ժողովուրդը ստանձնեց կամավոր և գիտակցաբար` կրելով և՛ հաջողությունների, և՛ դժվարությունների ողջ պատասխանատվությունը: Ստանձնեց, քանի որ դա է մեր տեսակը պահպանելու միակ հարատև ու կայուն ձևը: Եվ այդ առաջին դժվարին օրերից մինչև այս պահը սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը եղել են մեզ հետ, մեր կողքին:

Հայոց վերականգնված պետականության շուրջ է համախմբվել մեր ողջ աշխարհասփյուռ ժողովուրդը: Հենց այդ համախմբման շնորհիվ էր, որ մեզ հաջողվեց կանխել Արցախի դեմ ծրագրված ցեղասպանությունը, սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար դատին և նպաստել հակառակորդի գերազանցող ուժերը հետ մղելուն: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց նաև թույլ չենք տալու, որ որևէ մեկը փորձի մեզ ստորադասել», - ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը: 

/Aysor.am/
Просмотров: 498 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ