Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 15 » ՀՀ նախագահ. «Ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի»
17:04
ՀՀ նախագահ. «Ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի»
«Ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի, ձեր կամքը պետք է գերակայի, ձեր նվիրվածությունը սահման չպետք է ունենա», - հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունների ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով զինվորականներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

ՀՀ ղեկավարը վստահություն է հայտնել, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլև վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է:

«Ի՞նչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Մենք պետք է միշտ զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է կասկածի ձեր վճռականության վրա, ինչպես ե՛ս չեմ կասկածում, որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ այդ զորավարժությունների ընթացքում սպաները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինվորները` իրենց կարողությունները, հրամանատարությունը պետք է մշտապես կատա¬րելագործի իր հմտությունները:

«Սա՛ է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք: Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Հանրապետության ղեկավար, սիրելի՛ զինվորներ և սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որևէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը` մեր զինվորների և սպաների կյանքը: Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը», - ասել է նա: 

«Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր` խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում և իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը», - հայտարարել է ՀՀ նախագահը: 

ՀՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինվորականներին, նրանց ծնողներին, ընկերներին, դաստիարակողներին, «այստեղ ուղարկողներին»:

«Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը», - հայտարարել է ՀՀ նախագահը: 

/Aysor.am/
Просмотров: 536 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ