Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 18 » ՀՀ և Լեհաստանի ոստիկանությունների միջև Հռչակագիր է ստորագրվել
15:29
ՀՀ և Լեհաստանի ոստիկանությունների միջև Հռչակագիր է ստորագրվել
Նոյեմբերի 14-ից 16-ը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում` Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով:

Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանության ՀԿԼ վարչությունից, նոյեմբերի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Հանրապետության ոստիկանությունում: Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության միջև հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներում միջազգային համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցերը:

ՀՀ ոստիկանության պետի ուշադրությանը ներկայացվեցին Լեհաստանի Հանրապետության ոստիկանությունում Եվրամիության չափանիշներին համապատասխան իրականացված բարեփոխումները: Ալիկ Սարգսյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրից: Ընդգծվեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը, մասնավորապես` կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի, անօրինական միգրացիայի ոլորտներում:

Հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության միջև ստորագրվեց Համագործակցության մասին Հռչակագիր:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Հանրապետության Ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեց երկու երկրների ոստիկանությունների համագործակցության զարգացման և խորացման անհրաժեշտությունը` մասնավորապես արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն այցելեց Վարշավայի քաղաքային ոստիկանություն, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքային ոստիկանության պետ գեներալ Ադամ Մուլաժի հետ, ապա այցելեց հրամանատարական մոնիտորինգի կենտրոն: 

Նույն օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն այցելեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: 

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին այցի ընթացքում ուղեկցում էր Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը: 

/Aysor.am/
Просмотров: 552 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ