Блог
Главная »
2010 » Ноябрь » 4 » ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպանին
16:40 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպանին |
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` վստահություն հայտնելով, որ պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում և փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:
Ուկրաինայի նորանշանակ դեսպանը, ով առաջին անգամ է Հայաստանում, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել պատմականորեն ձևավորված ուկրաինահայկական բարեկամական կապերի զարգացմանը բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
/Aysor.am/
|
Просмотров: 525 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |