Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 4 » Հայաստանի նորություններ Ղարաբաղյան խնդրում Հայաստանի գլխավոր փոխզիջումը բանակցություններն ինքնուրույն անցկացնելն է
16:51
Հայաստանի նորություններ Ղարաբաղյան խնդրում Հայաստանի գլխավոր փոխզիջումը բանակցություններն ինքնուրույն անցկացնելն է
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրում Հայաստանի գլխավոր փոխզիջումը բանակցություններն ինքնուրույն անցկացնելն է՝ առանց Ղարաբաղի մասնակցության, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

«Մեր բոլոր նախատեսված գործողություններն ու քայլերը պետք է իրականացվեն այն բանի շուրջ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Դավթյանը:

Նրա խոսքերով՝ վաղ թե ուշ կգա ժամանակը, երբ Ղարաբաղն ինքը կվարի բանակցությունները:

«Հայաստանի երկրորդ փոխզիջումն այն է, որ մենք, հարգելով մեր գործընկերների խնդրանքներն ու չցանկանալով խախտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, մինչև հիմա չենք ճանաչել Արցախի անկախությունը», - ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը մշտապես հիշեցնում է ՄԱԿ-ի բանաձևերի մասին, սակայն այդ չորս բանաձևերից ոչ մեկը չի իրագործվել Ադրբեջանի կողմից:

Միացյալ Ազգերի Կազմակերպությունը 1993-94 թթ.-ին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձև է ընդունել:

Նրա կարծիքով՝ հենց փոխզիջումների գնալու և պարտավորությունները կատարելու Բաքվի պատրաստ չլինելն է հիմա գոյություն ունեցող կոնֆլիկտային իրավիճակի պատճառը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Просмотров: 482 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ