Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 8 » Հայ-ռուսական կրթական համագործակցություն
16:55
Հայ-ռուսական կրթական համագործակցություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովին: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին նախարարը՝ նշել է. «Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում ընթանում են նույն ուղղությամբ և ողջունելի է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի զարգացմանը՝ 21-րդ դարի բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխան»:

Նախարարը հավելել է, որ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանը, համադրելով մեր երկու ժողովուրդների մշակութային ու կրթական ավադույթները, հանդիսանում է Սլավոնական լավագույն համալսարաններից մեկը հետխորհրդային կրթական տարածքում:

Հայ-ռուսական կրթական համագործակցության բարձր աստիճանը, ըստ նախարարի, դրսևորվում է նաև միջպետական համաձայնագրով նախատեսված կրթաթոշակներով: Նախարարը հույս է հայտնել, որ շուտով կսկսի գործել հայ-ռուսական համատեղ հանձնաժողովը, որը ուսումնասիրություններ և մշտադիտարկում կկատարի Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերում՝ կրթության որակի ապահովման հետ կապված:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանը լավագույններից է հետխորհրդային կրթական տարածքում և պետք է ձեռնարկել բոլոր միջոցներն այդ կարգավիճակի պահպանման համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համալսարանն ունի գիտակրթական լուրջ ներուժ, որը կարող է օգտագործվել նաև երկու երկրների գիտական առաջնահերթություններից բխող ծրագրերի իրականացման համար:
Քննարկվել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվող գործընթացները:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջը՝ ՌԴ կրթության և գիտության նախարար Ա. Ֆուրսենկոյին հրավիրել է Հայաստան:
 
/Panorama.am/

Просмотров: 482 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ