Блог
Главная »
2010 » Ноябрь » 3 » Հայ եւ ադրբեջանցի հրամանատարները բանակցեցին հրաձգությունների հետ կապված հարցերի շուրջ
15:30 Հայ եւ ադրբեջանցի հրամանատարները բանակցեցին հրաձգությունների հետ կապված հարցերի շուրջ |
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Տավուշի մարզում այսօր հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը ադրբեջանական կողմի առաջարկով անցկացվեց Բերքաբերի սահմանահատվածում` չնայած նրան, որ նախապես որոշվել էր անցկացնել Կիրանց-Մազամլի շփման գոտում: Կողմերի միջեւ հեռավորությունը 1450 մետր էր, տեղեկացնում է Armenpress լրատվականը:
Հայ եւ ադրբեջանցի հրամանատարները կապի միջոցով բանակցեցին հրաձգությունների հետ կապված հարցերի շուրջ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, մոնիտորինգն անցել է առանց պատահարների: Վերջին անգամ այս տարածքում դիտարկում իրականացվել էր 2010թ. մարտի 31-ին:
Լրագրողների հարցին, թե արդյոք մոտ օրերս սպասվում է գերիների փոխանակում, թե ոչ, փոխգնդապետն ասաց, որ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողից կատարվում են համապատասխան աշխատանքներ սահմանախախտների հայրենադարձման հարցը հնարավորինս արագ լուծելու համար:
/Times.am- Հայաստանի լուրեր/
|
Просмотров: 552 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |