Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացված հանրային կարծիքի հարցման Լեռնային Ղարաբաղի արդյունքները։
Հետազոտությունը ներառում է հարցեր Լեռնային Ղարաբաղի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին։
Ասուլսիսի ժամանակ «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերն ասաց, որ ԼՂ-ի բնակիչներն ավելի տեղեկացված են ԵԱՀԿ ՄԽ-ի մասին, քան Հայաստանի բնակչությունը:
«ԼՂ-ի բնակչության կեսը` 51 տոկոսը, տեղեկացված է ԵԱՀԿ ՄԽ-ի նպատակներից և գործունեությունից: Նրանցից 43 տոկոսը կարծում է, որ ՄԽ-ը դեր ունի հակամարտության կարգավորման գործում»,- ասաց Կուպերը:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ԼՂ-ի բնակիչների 85 տոկոսը մեծ վստահություն ունի Ռուսաստանի նկատմամբ, նրանցից 78 տոկոսը կարծում է, որ ԼՂ-ին և ՀՀ-ին աջակցում է Ռուսաստանը, իսկ 87 տոկոսն էլ կարծում է, որ հակամարտության կարգավորման գործընթացում մեծ դեր ունի ՌԴ-ն:
/Asor.am/
|