Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 6
Հյուրեր: 6
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 23 » Հարցում. Հայաստանցիների մեծամասնությունը չի վստահում Թուրքիային
14:26
Հարցում. Հայաստանցիների մեծամասնությունը չի վստահում Թուրքիային
Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացված հանրային կարծիքի հարցման հայաստանյան արդյունքները։

Հետազոտությունը ներառում է հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին։

Ինչպես ասուլսիսի ժամանակ ասաց «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Էնդյու Կուպերը, հարցում է անցկացվել, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունեն հայաստանցիները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ըստ այդմ պարզ է դարձել, որ հայաստանցիները շատ քիչ վստահություն ունեն Թուրքիայի` որպես երկրի և թուրքերի նկատմամբ:

«Հարցվածների 75 տոկոսը հավանություն է տալիս Հայաստանի նախագահի որոշմանը` սառեցնել հայ-թուրքական արձանագրությունները, երբ Թուրքիան չվավերացրեց դրանք», - ասաց Կուպերը և հավելեց, որ հայաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ Թուրքիայի հետ գրեթե անհնար է կարգավորել հարաբերությունները:

Մինևնույն ժամանակ, հարցումները ցույց են տվել, որ որքան էլ կասկածելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սակայն այն շահավետ կարող է լինել: Համաձայն տվյալների` հարցվողների ճնշող մեծամասնությունը` 78 տոկոս, կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը կշահի միջազգային առևտրից, 61 տոկոսն էլ` հարաբերությունների կարգավորումը մեծ հնարավորություններ կտա Հայաստանի արտաքին քաղաքականության համար, իսկ 63 տոկոսն ասել է, որ բաց սահմանը Հայաստանին ավելի կմոտեցնի Եվրոպային:

Նշենք, որ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 15-18-ը 1208 հարցազրույցների միջոցով, Հայաստանի մարզերում և Երևանում: 
 

/Aysor.am/
Просмотров: 553 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ