Блог
Главная »
2010 »
Ноябрь »
5 » Հ. Աբրահամյան.<<Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա>>
16:17 Հ. Աբրահամյան.<<Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա>> |
Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` անցյալ ամիս Հայաստան կատարած այցով: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրանի մարզերի ու նահանգների համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ՀՀ Արմավիրի մարզի եւ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի միջեւ ստորագրված պայմանագիրը դրա վկայությունը կլինի, իսկ Արեւմտյան Ատրպատականի նահանգապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական ծրագրի կվերածվեն: ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ երկու երկրների նախագահների եւ խորհրդարանների ղեկավարների փոխայցելությունները վկայում են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին, իսկ մարզերի միջեւ կապերի հաստատումը կխթանի այդ հարաբերությունների սերտացումը: Հանդիպումից հետո պատասխանելով իրանցի լրագրողի հարցերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստան- Իրան հարաբերությունները քաղաքական ու տնտեսական առումով եւ երկու երկրների ու խորհրդարանների նախագահների մակարդակով: Նա նշեց, որ առկա տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու եւ զարգացնելու մեծ ներուժ կա` համոզմունք հայտնելով, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են այդ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես Ազգային ժողովի նախագահ նպաստել այդ գործընթացին:
/Times.am- Հայաստանի լուրեր/
|
Просмотров: 584 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |