Блог
Главная »
2010 »
Ноябрь »
5 » Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի օրակարգից
16:29 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի օրակարգից |
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին» բանաձևի նախագիծը հանվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգից: Այս մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Նա նշել է, որ հայկական կողմը սկզբից էլ դեմ էր ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևի քննարկմանը, քանի որ այս հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: «Սակայն երբ բանաձևի նախագիծը օրակարգ մտցվեց, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան խմբագրական առաջարկներով, որոնք պարզություն մտցրեցին», – ասել է Ավագյանը: Ինչպես տեղեկացնումէ Նովոստի-Արմենիա-ն, այս կապակցությամբ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հուլիսի վերջին նամակով դիմել էր ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան խնդրի քննարկումից:
/Times.am- Հայաստանի լուրեր/
|
Просмотров: 474 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |