Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 1 » «Financial Times». «Հայերի ազգային ինքնության պաշտպանության հիմնասյուները կրոնն ու լեզուն են»
15:19
«Financial Times». «Հայերի ազգային ինքնության պաշտպանության հիմնասյուները կրոնն ու լեզուն են»
Բրիտանական «Financial Times» օրաթերթի թղթակիցը այցելել է Հայաստան, այնուհետև օտարալեզու ընթերցողին է ներկայացրել «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայված, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած այս փոքրիկ, բայց հարուստ պատմությամբ երկիրը` Հայաստանը» հոդվածը:

Ինչպես տեղեկացնում է Armenpress. am կայքը, դրանում մանրամասն ներկայացված է վերջերս Հայաստանում վերաբացված Տաթեւի համալիրը, նշվելով, որ այն «մի ժամանակ ուսուցման հռչակավոր կենտրոն է եղել հազարավոր մարդկանց համար»: «Տաթեւի վանք հասնելու համար մենք մեկժամյա շրջապտույտ կատարեցինք լեռներով` նախ անցնելով Սատանայի կամուրջը եւ ապա նորից բարձրանալով դեպի Տաթեւ», -գրել է հեղինակը:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին աշխարհի ամենաերկար ճոպանուղին բացվեց` կապելով Տաթեւը ներքեւում գտնվող Հալիձոր գյուղի հետ: Միաժամանակ 25 ուղեւորներ տեղափոխելու հնարավորությամբ ճոպանուղին 5.7կմ ճանապարհն անցնում է 23 մղոն արագությամբ: Ակնկալվում է, որ Տաթեւի բարձունքներ տարեկան կտեղափոխվի 20հազ. այցելու, իսկ ճանապարհի տեւողությունը կհասցվի 11 րոպեի:

Նշվել է, որ մոտ 13 մլն եվրո արժողությամբ նախագիծն իրականացրել է ավստրո-շվեցարական ընկերությունը, ինչը միայն առաջին փուլն է 36մլն եվրո ընդհանուր արժեքով ծրագրի, որի նպատակն է տուրիստական հարմարություններ ապահովել վանքի եւ շրջակա կիրճի շրջանում: «Սա խորհրդանշանական մի գործընթաց է ամբողջ Հայաստանով մեկ` բարելավվում են ավտոճանապարհները, հյուրանոցները եւ տուրիստական այլ հարմարություններ` օգնելով բացել երկիրը այցելուների համար»,-նկատել է հոդվածագիրը` համեմատելով իր առաջին այցելության հետ Հայաստան 1990-ականներին: «Դա երկրաշարժից եւ երկրի անկախացումից հետո առաջին տարիներն էին, Ադրբեջանի հետ պատերազմը քայքայել էր երկրի տնտեսական վիճակը: Մայրաքաղաքի եւ Հայաստանի ծայրամասերի միջեւ կապը գրեթե չէր գործում: Այնուամենայնիվ, այսօր, Հայաստանում տնտեսության զարթոնքն ու ակտիվ ճանապարհաշինությունը խթանում է այս երկրում զբոսաշրջության զարգացումը: Բազմաթիվ օտար ընկերություններ ներդրումներ են անում Հայաստանի բուժիչ բնությամբ հարուստ տեղանքներում առողջարաններ ու հյուրանոցներ կառուցելու համար»,-նշել է հոդվածագիրը: Թղթակիցը Հայաստանի բնության տեսարժան վայրերից մասնավորապես առանձնացրել է Ջերմուկը, Դիլիջանը, Սեւանա լճի մերձակայքը եւ Լոռին:

Մանրամասն ներկայացնելով Հայաստանի պատմությունն ու մշակույթը` սկսած 301թ. քրիստոնեության ընդունումից եւ «36 ռազմիկ տառերի» գյուտից մինչեւ պարսկական, արաբական, թուրքական ասպատակությունները, 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը` «Financial Times»-ի թղթակիցը եզրափակել է. «Հայերի ազգային ինքնության պաշտպանության հիմնասյուները կրոնն ու լեզուն են»:

/Times.am/
Просмотров: 472 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ