Блог
Главная »
2011 »
Апрель »
1 » Ֆաթուլաևն արդարադատության նախարարից զենք ու զրահաբաճկոն է խնդրում իր անվտանգությունն ապահովելու համար
18:37 Ֆաթուլաևն արդարադատության նախարարից զենք ու զրահաբաճկոն է խնդրում իր անվտանգությունն ապահովելու համար |
Բաքվի թիվ 1 կալանատանը շահերի պաշտպանին է հանդիպել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, փաստաբանը հայտնել է, որ մարտի 31-ին Ֆաթուլաևը դուրս է եկել մեկուսարանից: «Մենք ցանկանում ենք, դիմել դատարան, նրա պատիժը մեղմացնելու կապակցությամբ: Եթե նա ավելի երկար մնար մեկուսարանում, ապա դա կորակվեր որպես օրենքի խախտում»:
Փաստաբանը հայտնել է, որ Ֆաթուլաևը նամակ է ուղարկել Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին և խնդրել նրանից զենք սաղավարտ և զրահաբաճկոն որպեսզի ապահովի իր անվտանգությունը:
/Panorama.am/
|
Просмотров: 440 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |