Блог
Главная »
2011 » Апрель » 8 » «faktxeber». Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանը ապաստան է խնդրում Հայաստանից
16:40 «faktxeber». Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանը ապաստան է խնդրում Հայաստանից |
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերան Բաքիր Բայրամովը ապրիլի 6-ին Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի մամուլի սրահում հայտարարել է, որ արդեն 17 տարի է` սեփական հայրենիքում ապրում է որպես գերի:
Ըստ ադրբեջանական «faktxeber.com» կայքի` վետերանը պատմել է, որ 2009 թ-ի հունվարի 5-ին Բաքվի Նասիմիի շրջանի Գաշգայի 42 հասցեում գտնվող Ադրբեջանի պետական նավթի ինստիտուտի հանրակացարանի իր սենյակում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով իր ընտանիքի բոլոր անդամները այրվածքներ են ստացել:
«Չնայած որ իր սենյակում գազի գիծ անցկացված չէ, պաշտոնապես հայտարարվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Փորձագիտական քննությունը հաստատել է գազագծի բացակայությունը մեր սենյակում: Մեր սենյակ գազն արտահոսել է պատուհանի տակ գտնվող «Գյոզալ մեքան» բարից, որի տիրոջ և հանրակացարանի տնօրենի հետ իմ հարաբերությունները լարված են, քանի որ ես բազմիցս բողոքել եմ հիշյալ բարը նրանց կողմից պոռնկանոցի վերածելու և մեր հանգիստն ամեն օր խանգարելու համար:
Բարի տերը մի քանի անգամ սպառնացել է, որ վրեժ կլուծի ինձնից, ինչն էլ արել է: Բաքվի գլխավոր դատախազ Ազիզ Սեիդովը կաշառք վերցնելով բարի տիրոջից` չի պատժում մեղավորներին: Իմ դիմումին ոչ մի պետական կառույց ուշադրություն չի դարձնում: Ադրբեջանի նախագահին 75 հազար դիմում եմ հղել, սակայն, բոլորն էլ անպատասխան են մնացել: Ինձ արդեն այն աստիճանի են հասցրել, որ ես ապաստան եմ խնդրում Հայաստանից», -ասել է ադրբեջանցի վետերանը:
/Panorama.am/
|
Просмотров: 467 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |