Блог
Главная »
2011 » Апрель » 12 » «faktxeber.com». Ադրբեջանական բանակում ոջիլն անգամ գեներալների է հասնում
16:55 «faktxeber.com». Ադրբեջանական բանակում ոջիլն անգամ գեներալների է հասնում |
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան օրերս հանդես է եկել ադրբեջանական հեռուստաընկերություններում ադրբեջաներենի անաղարտությունը չպահպանելու մասին քննադատող ելույթով: Այդ ելույթից զայրացած` «faktxeber.com»-ը գրում է, որ իր ժողովրդի հետ մահակի լեզվով խոսող վարչակարգի` հեռուստաալիքների լեզվի մաքրության խնդրի շուրջ անհանգստությունը պարզապես ծաղր է, և խորհուրդ է տալիս իշխանությանը խոսել խեղճ ժողովրդի` տարիներ շարունակ «ազատություն», «հրաժարական», «լավ կյանք», «իրավունք-արդարություն» պահանջների մասին: «Բահար Մուրադովան թող խոսի այն մասին, որ բանակում ոջիլն արդեն գեներալներին է հասնում: Մեր աշխատակիցներից մեկը Նովրուզ տոնի կապակցությամբ քաղցրավենիք էր ուղարկել բանակում ծառայող որդուն: Խեղճը ցնցվել էր բանակում տիրող վիճակից: Որդին հաջորդ օրը զանգահարել և ասել էր, որ քաղցրավենիքի փոխարեն լավ կլիներ ոջիլներից ազատվելու դեղամիջոց ուղարկեր, որովհետև ամբողջ զորամասը ոջիլի մեջ է:
Ասում ենք հարուստ երկիր ենք: Այստեղ ամեն ինչ կա` զորամասի ճանապարհը չիմացող հաստավիզ գեներալից սկսած մինչև զինված ուժերի օգնության հիմանդրամ: Չունենք միայն ոջլի դեղ արտադրող գործարան: Այժմ պետք է շտապ կերպով նման գործարան կառուցել և հանդիսավորությամբ կտրել ժապավենը, որպեսզի եվրավերանորոգված զորանոցներում տարեկան գոնե մեկ անգամ քնելու համարձակություն ցուցաբերած գեներալն այլևս չոջլոտի»,- հեգնանքով գրում է «faktxeber.com»-ը:
/Panorama.am/
|
Просмотров: 493 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |