Блог
Главная »
2011 » Апрель » 22 » Երկու տարի առաջ ազդարարվեց Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզը
17:42 Երկու տարի առաջ ազդարարվեց Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզը |
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունն այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության դահլիճում կազմակերպել էր քննարկում` «Հայ-թուրքական արձանագրություններ. նախապատմություն և հավանական զարգացումներ» թեմայով: Սեմինարի կոնտեքստում 2009 թ-ի ապրիլի 22-ի կեսգիշերին ազդարարված` Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզն էր, որը, ինչպես նշվել է քննարկման ժամանակ, հետագայում `հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված զույգ արձանագրություններն էին ազդարարում:
Սեմինարի մասնակիցները նշեցին, որ մտահոգված են այն հանգամանքով, որ թեկուզ արձանագրություններ վավերացման ընթացակարգը 2010 թ-ի ապրիլի 22-ին Հայաստանի գործող նախագահի հրամանագրով կասեցվել է, սակայն այս հարցը դեռ շարունակում է մնալ Ազգային ժողովի նստաշրջանի մեծ օրակարգում:
Զեկույցով հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ով հերթական անգամ բարձրաձայնել է արձանագրություններում առկա նախապայմանները և մատնանշել Հայաստանի քաղաքական օրակարգից դրանք ընդհանրապես դուրս հանելու անհրաժեշտությունը:
Ներկայացվել են հայ-թուրքական սահմանի վերաբացման հետ կապված տնտեսական ու քաղաքական շահագրգռություններն ու ռիսկերը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա ներկայիս դե-ֆակտո սահմանն ամրագրած Մոսկովյան և Ղարսի պայմանագրերին, միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականությանը և դրանց նախորդող Սևրի և Լոզանի պայմանագրերին վերաբերող հիմնախնդիրները:
/Panorama.am/
|
Просмотров: 497 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |