Блог
Главная »
2010 » Ноябрь » 10 » ԵՄ. Թուրքիան պետք է կատարի իր բոլոր պարտականությունները
14:40 ԵՄ. Թուրքիան պետք է կատարի իր բոլոր պարտականությունները |
Նախօրեին Բրյուսելում հրապարակվեց ԵՄ ընդլայնման հեռանկարների մասին Եվրոպական Հանձնաժողովի ամենամյա զեկույցը: Անդամակցության համար թեկնածությունների ցուցակում այս տարի ներառնվել է Չերնոգորիան, իսկ Թուրքիայի հետ կապված իրավիճակը բարդ է մնում, հայտնում է «euronews»-ը:
Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում լրագրողներին պարզաբանել է Թուրքիայի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակը:
«Թուրքիան շարունակել է բարեփոխումները, մասնավորապես սահմանադրական բարեփոխումները: Սակայն ոչ ոք չի կարող գոհ լինել բանակցային գործընթացի ներկայիս տեմպերից: Թուրքիան անհապաղ պետք է իրականացնի Եվրոպական Միության առջև ստանձնած իր բոլոր պարտավորությունները` համաձայն լրացուցիչ կոլեկտիվ պայմանագրի արձանագրության և հասնել առաջընթացի` ԵՄ գործող անդամ Կիպրոսի հետ իր հարաբերությունները կարգավորելու գործընթացում», - ասել է նա:
Բացի Թուրքիայից ԵՄ անդամակցության թեկնածու երկրների շարքում են նաև Խորվաթիան, Իսլանդիան և Մակեդոնիան, բայց Անկարայի հետ չլուծված խնդիրների ու հարցերի ցուցակը ամենաերկարն է:
/Aysor.am/
|
Просмотров: 610 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |