Блог
Главная »
2010 » Ноябрь » 9 » ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում կիրականացվեն կոնկրետ ծրագրեր
17:19 ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում կիրականացվեն կոնկրետ ծրագրեր |
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրահանձնաժողովի եվրոպական աջակցության և համագործակցության գրասենյակի եվրոպական քաղաքականության բաժնի ղեկավար Սարա Րինալդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական հարևանության քաղաքականության «Հարևանության ներդրումային գործիք» ծրագրի միջոցով Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման համակարգերի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ամենայնի աջակցել շուրջ 36,8 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի անխափան ընթացքի ապահովմանը, որի արդյունքում Հայաստանի 7 մարզերում կբարելավվի փոքր քաղաքների ջրամատակարարումը, կվերակնգնվեն ջրի մաքրման և կոյուղու հավաքատեղիների ենթակառուցվածքները, կարդիականացվի Երևանի մետրոպոլիտենը: Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի դեպքում մեծացնել ֆինանսավորումը, որի մեջ զգալի մաս է կազմում անհատույց աջակցությունը հատուկ դրամաշնորհների միջոցով:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է Հայաստանի համագործակցության խորացումը ներդրումների Եվրոպական բանկի, Եվրոպական զարգացման և վերակառուցման, Եվրախորհրդի զարգացման բանկերի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հարևանության ներդրումային գործիք» ծրագրի շրջանակում Հայաստանում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցելու, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման աշխատանքներում ներգրավվելու վերաբերյալ, ինչպես նաև` այլ որոլրտներում ԵՄ-ի հետ կոնկրետ ծրագրեր մշակելու և իրականացնելու շուրջ: Այս և այլ խնդիրների առնչությամբ դեկտեմբերին կանցկացվի սեմինար-քննարկում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
/Aysor.am/
|
Просмотров: 488 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |