Блог
Главная »
2010 » Ноябрь » 23 » ԵԱՀԿ հերթական դիտարկումը` Ֆիզուլիի ուղղությամբ
09:54 ԵԱՀԿ հերթական դիտարկումը` Ֆիզուլիի ուղղությամբ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու` Ֆիզուլիի ուղղությամբ: Այս մասին հայտնել են ԼՂՀ արտգործնախարարությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ւմրե Պալատինւսը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժասլան Նուրթազինը:
Հակառակորդի կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Խեդրիչը և Ուիլյամ Պրայորը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
/Aysor.am/
|
Просмотров: 556 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |