Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մի շարք լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է, թե Թուրքիան որքան է ցանկանում դառնալ միավորված Եվրոպայի մի մասը, և թե ինչպես է նա հիասթափված երկար սպասելուց, տեղեկացնույմ է Zman.com-ը:
«Թուրքիան արդեն 50 տարի սպասում է: Մենք ներսում ամբողջությամբ եվրոպական երկիր ենք դարձել, բայց Եվրոպայում մեզ չեն ուզում: Ես չգիտեմ, թե ինչու: Թուրքիան միակ երկիրն է, որի դեմ ուղղված Եվրոպայի խտրականությունը լիովին անհասկանալի է: Ես գիտեմ այն երկրները, որոնք արգելակում են Թուրքիայի մուտքը Եվրամիություն, սակայն չեմ ցանկանում թվել նրանց հիմա», - ասել է նա, որպես ապացույց վկայակոչելով այն, որ Թուրքիան, նրա կարծիքով, դարձել է «եվրոպական երկիր». կարգավորվել են հարաբերությունները Կիպրոսի թուրքական մասում, և Թուրքիայում, Էրդողանի կարծիքով, ազատ մամուլ է գործում:
«Սակայն մեր ժողովուրդը շատ հիասթափված է երկար սպասելուց, - շարունակել է Էրդողանը. - Ես ուզում եմ հստակ հայտարարել `թուրք ժողովուրդը վիրավորված է Եվրոպայից, և Եվրոպան չպետք է երկար ժամանակ ստուգի մեր համբերությունը, թե որքան երկար մենք համաձայն ենք հանդուրժել այս վիրավորանքը: Եվ եթե Թուրքիան դադարի սպասել և հեռանա Եվրոպայից, դա շատ անկանխատեսելի հետևանքներ կունենա»:
Նշենք, որ երեկ Լոնդոնում նույն ոգով խոսել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` պնդելով, թե Եվրոպան մեռնում է, և միայն Թուրքիայի մուտքը կարող է փրկել նրան:
/Aysor.am/
|