Блог
Главная »
2011 » Апрель » 13 » Դպրոցականներն այցելել են Օշականի հուշահամալիր
16:15 Դպրոցականներն այցելել են Օշականի հուշահամալիր |
Ապրիլի 13-ին «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը կազմակերպել էր Երևանի մի շարք դպրոցների 7-9 դասարանների աշակերտների այցելություն 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիր:
Հիշեցնենք, որ համալիրի բարեկարգման մտահղացումը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն այսօր դպրոցականներին է ներկայացրել Հայաստանի և Ռուսաստանի ռազմական եղբայրության պատմությունը և նվիրել երկու ժողովուրդների հերոսական անցյալի մասին պատմող ալբոմներ: Այս մասին հայտնում են «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամլո ծառայությունից:
Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել էր անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել:
Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգումն էր: Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին` Ռուսաստանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ:
Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին:
/Aysor.am/
|
Просмотров: 525 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |