Блог
Главная »
2010 » Ноябрь » 30 » Դիպուկահարների դուրս բերման հարցը կարող է բարձրացվել Աստանայում
15:56 Դիպուկահարների դուրս բերման հարցը կարող է բարձրացվել Աստանայում |
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանը կարող է պնդել, որ գագաթնաժողովի օրականգ մտցվի հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դիպուկահարների դուրս բերման հարցը, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը:
«Օրակարգում հարց կա, որ հայկական կողմը պնդի, որ ԵԱՀԿ անդամ երկրները որոշում ընդունեն այդ տարածքներից դիպուկահարների պարտադիր դուրս բերման վերաբերյալ»,- ասաց բանախոսը, շեշտելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել դիպուկահարների դուրս բերման անհրաժեշտության մասին` թե միջազգային տարբեր կազմակերպություններում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ:
/Aysor.am/
|
Просмотров: 578 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |