Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 24 » Դեսպան. «Շատ դժվար կլինի կոտրել կարտելային կառույցները»
15:23
Դեսպան. «Շատ դժվար կլինի կոտրել կարտելային կառույցները»
Ամբողջ աշխարհում շատ կարևորվում է տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային համաձայնությունների բացահայտումը, որի համար կիրառվում է 2 գործիք` կարգավորող մարմնի վերահսկողական ուժեղ լիազորություններ, որպեսզի մրցակցությունը պաշտպանող մարմինները կարողանան տեղերում ստուգումներ իրականացնել, մտնել տնտեսվարողների ցանկացած տարածքներ, կատարել ձայնագրություններ ու տեսագրություններ (ներկայումս ՀՀ օրենսդրության մեջ այդ գործիքները բացակայում են), և երկրորդը` պատժամիջոցների մեղմման ծրագիրն է, երբ կարտելի (հանցավոր համաձայնության) մասնակցած ընկերություններից առաջինը` խոստովանելու դեպքում, պատժից ազատվում է, ինչը նույնպես ամբողջ աշխարհում տարածված է և լայնորեն կիրառվում է (սա ևս ՀՀ օրենսդրության մեջ դեռ բացակայում է):

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանեց, որ պատժամիջոցների մեղմացման մեխանիզմը տարիներ շարունակ չի կիրառվել մեր երկրում, քանի որ մտավախություն կա, որ այն կարող է շատ արդյունավետ չլինել` հաշվի առնելով մենթալիտետն ու մեր երկրի առանձնահատկությունները: Սակայն հակամրցակցային համաձայնություններ հայտնաբերելու համար աշխարհի շատ երկրներում այն բավականին արդյունավետ գործում է, և, միջազգային դիտորդների պնդմամբ, ամբողջությամբ ներառվել է ոլորտի օրենսդրական բարեփոխումերի փաթեթում:

Aysor-ի հարցին, թե հանցավոր համաձայնությանը մասնակցած և առաջինը խոստովանող ընկերության անունը արդյոք հրապարակվելու՞ է, թե` ոչ, Ա. Շաբոյանը պատասխանեց, որ հարցը երկար է քննարկվել. «Անանունի դեպքում ավելի շատ դեպքեր կբացահայտվեին, սակայն ապացուցողական բազան ուժեղացնելու համար որոշվել է բացահայտել անունը»:

Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) Հայաստանում մրցակցային քաղաքականության աջակցման ծրագրի փորձագետ Էբերհարդ Ֆեեսը տեղեկացրեց, որ ԵՄ-ում և ԱՄՆ-ում այս խնդրին վերաբերմունքը տարբեր է. ԱՄՆ-ում խոստովանող ընկերության անունը չի հրապարակվում անգամ դատավարության ժամանակ ընկերության վկայություն տալուց հետո, այսինքն` գաղտնիությունը պահվում է: Պատճառն այն է, որ իշխանությունները վախենում են ներքին հաշվեհարդարից: Եվրոպական փորձագետները համաձայն չեն այդ մոտեցմանը և ԵՄ-ում խոստովանող ընկերության անունը գաղտնի չի պահվում, քանի որ, Է. Ֆեեսի խոսքով, «կրիմինալի մասին շատ չեն անհանգստանում»: Ֆեեսի տեսակետով, Հայաստանը պետք է հետևեր ԱՄՆ օրինակին:

Միջազգային փորձագետի համաձայն, կարտելի բացահայտումը մրցակցության քաղաքականության առանցքային հարցն է, քանի որ կարտելների արգելումը շատ ավելի ուղիղ գործողություն է, քան գերիշխող դիրքի չարաշահման հետևանքների գնահատումը, քանի որ կարտելները հստակորեն վատթարացնում են սոցիալական բարեկեցությունը, կարտելների միջոցով գների միջին աճը հսկայական է և գնահատվում է մոտավորապես 20 %, ինչպես նաև այն երկրներում, որտեղ ինքնուրույն ներկայացվող հաշվետվությունների համար գործում են ներողամտության ծրագրեր, համաձայնության փաստացի ապացուցումը համեմատաբար հեշտ է: ԵՄ-ում կարտելների բացահայտման դեպքերի ավելի քան 60 %-ը տեղի են ունենում մեղավորներից առաջինի խոստովանության շնորհիվ:

Հայաստանում Գերմանյաի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի համոզմամբ, ՀՀ տնտեսությունում առկա «օլիգարխիկ կառուցվածքում շատ դժվար կլինի կոտրել կարտելային կառույցները»:

«Որպեսզի ինչ-որ կառույց ջարդեք, պետք է ունենաք քաղաքական հենարան, նաև ԱԺ անդամները պետք է կողմ լինեն դրան»,- հավելեց դեսպանը:

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթն ուղարկվել է Ազգային Ժողով ու, ըստ ամենայնի, այն կընդունվի և ուժի մեջ կմտնի 2011 թ-ի սկզբում:

Գործող օրենքում առաջարկվող փոփոխությունները կատարվել են` հաշվի առնելով միջազգային և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատանքային փորձը: Մասնավորապես, փոփոխությունները կատարվել են մի քանի ուղղություններով` պատժամիջոցների խստացում, Հանձնաժողովի ստուգումների իրավասության ընդլայնում և վերահսկողական կարողությունների ուժեղացում, այնպիսի մեխանիզմների ընդունում, որոնք հնարավորություն կտան հզորացնել վարույթների, ուսումնասիրությունների շրջանակում ապացուցողական բազան և ուղղված կլինեն լրացուցիչ փաստերի, ապացույցների ձեռք բերմանը:

/Aysor.am/
Просмотров: 600 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ