Блог
Главная »
2011 » Апрель » 30 » Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Նազարյանին
17:47 Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Նազարյանին |
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին և ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաև հետագայում:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
/Panorama.am/
|
Просмотров: 490 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |