Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 18 » Բաչո Ախալայա. «Մենք ուզում ենք, որ տարածաշրջանի կոնֆլիկտները լուծում ստանան միայն խաղաղ ճանապարհով»
15:34
Բաչո Ախալայա. «Մենք ուզում ենք, որ տարածաշրջանի կոնֆլիկտները լուծում ստանան միայն խաղաղ ճանապարհով»
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան: 
ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարներն ամփոփեցին քննարկումների արդյունքները և պատասխանեցին լրագրողների հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, սա վրաց նախարարի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր։
«Պաշտոնական հանդիպման շրջանակներում մենք քննարկել ենք երկկողմ համագործակցության շրջանակները, որոնք ունեն մի քանի ուղղություն։ Դա վերաբերում է խաղաղապահական խնդիրներին, ռազմական կրթությանը և վարժանքներին, պաշտոնական այլ այցերին։ Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդրին»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ այսօրվա իր այցը երկկողմանի սերտ համագործակցության արդյունք է։ Վրաց նախարարն անդրադարձավ նաև ԼՂՀ հիմնախնդրին և Ադրբեջանի դիրքորոշմանը։ 
«Մեր նպատակն է տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը։ Մենք ուզում ենք, որ տարածաշրջանի կոնֆլիկտները լուծում ստանան միայն խաղաղ ճանապարհով»,- նշեց Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան։

/Panorama.am/
Просмотров: 419 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ