Блог
Главная »
2010 »
Ноябрь »
23 » Պայմանագիր` ՀՀ կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար»-ի միջև
14:29 Պայմանագիր` ՀՀ կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար»-ի միջև |
Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ:
Ինչպես հայտնեցին ՀՀ Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, պայմանագիրն ստորագրել է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության անունից` «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները:
Ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև: Համաձայնագիրն ստորագրել է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի անունից` «Քեյ Բի Սի Են Վի» բանկի առևտրային վարկավորման հարցերով ավագ ղեկավար Գիրթ Ութերսը: Վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 5080629.52 եվրո արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար:
Փաստաթղթերի ստորագրմամբ մեկնարկելու է ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրի` Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն:
/Aysor.am/
|
Просмотров: 488 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |