Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանումներ է տվել նիստում հավանության արժանացած կենսաթոշակների վճարման կարգի վերաբերյալ, ՀՀ Կառավարության մամլո ծառայությունը։
Ըստ նախարարի, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում իրականացվող վճարման նոր կարգը կկիրռավի 2011 թվականի հունվարից`երկու եղանակով` կանխիկ և անկանխիկ։ Անկանխիկ կենսաթոշակը կենսաթոշակառուին կվճարվի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Այն հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցած գումարը տնօրինել առանց ժամկետային սահմանափակման` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակը։
«Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը նշանակում է որ կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվելու է բանակային հաշվին վճարվելու միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կենսաթոշակը տնօրինել առանց ժամկետի սահմանափակման»,-նշել է նախարարը։
Համաձայն կարգի` կենսաթոշակառուն պետք է բանկային հաշիվ բացի։ Այդ ծառայություն կմատուցվի անվճար։ Կենսաթոշակների կանխիկ վճարման ընտրության դեպքում քաղաքացին կենսաթոշակ կստանա գործող կարգի համաձայն։ Արթուր Գրիգորյանի խոսքով բոլոր այն բանկերը, որոնք նախարարության հետ պայմանագրեր կկնքեն, այդ բանկերի ցուցակը կտեղադրվի նախարության պաշտոնական կայքէջում և լրատվամիջոցներով կտեղեկացվի բնակչությանը։
Կենսաթոշակի վճարման հաջորդ եղանակը կենսաթոշակների մշակման կանխիկ եղանակն է։ Այս տարբերակը ընտրած կենսաթոշակառուներին պետությունը կշարունակի վճարել գործող կարգով։ «Ակնհայտ է, որ ընձեռնվող հնարավորության շրջանակներում ընտրության բազմազանությունը ստիպելու է ծառայություն մատուցող բոլոր կազամկերպություններին ավելի ծառայություն մատուցող բոլոր կազմկերպություններին ավելի բարձր, ավելի որակյալ ծառայություններ մատուցել, քանի որ գործելու է մրցակցություն, որի արդյունքում մենք համոզված ենք, որ կբարձրանա կենսաթոշակառուին թոշակի վճարման կարգը, եղանակը, ձևը և ընդհանրապես մատուցման բոլոր մեխանիզմները», – նշել է Արթուր Գրիգորյանը։
/Times.am- Հայաստանի լուրեր/
|