Блог
Главная »
2010 » Ноябрь » 16 » Արթուր Բաղդասարյանը ընդունել է Անրի Ռենոյին
17:15 Արթուր Բաղդասարյանը ընդունել է Անրի Ռենոյին |
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման խնդիրները: Դեսպանը ընգծել է, որ անելու է հնարավորը երկկողմ հարաբերությունների բազմակողմանի խորացման համար: Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կնպաստեն տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
/Aysor.am/
|
Просмотров: 553 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |