ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը Ռուսաստանի Կազան քաղաքում կանցկացվեն 2011 թ. մայիսի 3-27-ը: Ութ գրոսմայստերներ` Տոպալովը, Կառլսենը, Կրամնիկը, Արոնյանը, Գելֆանդը, Մամեդյարովը, Ռաջաբովը և Կամսկին, պետք է մինչև 2010 թ. դեկտեմբերի 22-ը հաստատեն իրենց մասնակցությունը: Հրապարակվել են նաև պահեստային մասնակիցների անունները` Գրիշչուկ, Յակովենկո, Վան Յու:
Այսպիսով, եթե Կառլսենը, այնուամենայնիվ, խաղա, Արոնյանի մրցակիցն առաջին փուլում կլինի Գելֆանդը, իսկ եթե նորվեգացին հաստատի իր հրաժարականը, Լևոնը կհանդիպի Գրիշչուկի հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
/Aysor.am/
|