Блог
Главная »
2011 » Апрель » 1 » Արևմուտքն Ադրբեջանին կոչ է անում հարգել քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը
18:36 Արևմուտքն Ադրբեջանին կոչ է անում հարգել քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը |
Ադրբեջանի ընդդիմության` ապրիլի 2-ին նշանակած և վերջին տարիների ամենամասշտաբային ակցիաներից մեկը համարվող միտինգի նախօրեին Արևմուտքը զգուշացում է հղել իշխանությանը: «Ենի Մուսավաթ»-ը գրում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները մի քանի օր առաջ կոչ են արել Ադրբեջանի իշխանությանը` զերծ մնալ ակցիայի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումից:
Ուղերձում նշվել է, որ իշխանությունները պետք է հնարավորություն ստեղծեն քաղաքացիների` ազատ հավաքներ անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու համար: Հատուկ շեշտվել է, որ ապրիլի 2-ին Բաքվում միտինգավորների դեմ անհամաչափ ուժի կիրառումը և զանգվածային ձերբակալությունները բացասական ազդեցություն կունենան Արևմուտքի և Ադրբեջանի իշխանության միջև հարաբերությունների վրա:
/Panorama.am/
|
Просмотров: 524 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |