Блог
Главная »
2010 »
Ноябрь »
29 » ANCA. Գաղտնազերծված փաստաթղթերն ի հայտ են բերում Ալիևի իրական մտադրությունները Հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ
16:07 ANCA. Գաղտնազերծված փաստաթղթերն ի հայտ են բերում Ալիևի իրական մտադրությունները Հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ |
PanARMENIAN.Net - Գաղտնազերծված փաստաթղթերը, որոնց մի մասը առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ հայերի համար, ակնհայտորեն ապացուցում են, ո Թուրքիան օգտագործել է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու վավերացման հետ կապված ողջ ընթացքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի ղեկավարության վրա ճնշում գործադրելու և Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության բարենպաստ կարգավորման հասնելու համար: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Այդ փաստաթղթերը ակնհայտորեն ցույց են տալիս Անկարայի «անկեղծությունը», որը նա դրսևորեց առաջին իսկ օրվանից՝ ձգտելով ճնշում գործադրել Վաշինգտոնի հանդեպ արձանագրությունների վավերացման գործում իր նախապայմանների կատարման համար: Թուրք պաշտոնյաների խոսքերից պարզ է դառնում, որ խաղաղության ձգտելու փոխարեն, թուրքական կողմը փորձել է օգտագործել արձանագրությունների վավերացումը ագրելափակելու համար Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունն ի օգուտ Ադրբեջանի»,-ասել է Արամ Համբարյանը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 508 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |